Search
Close this search box.

Էրդողանը մեկնաբանել է իր կողմից հնչեցրած սպառնալիքը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնաբանել է իր կողմից Հունաստանի հասցեին հնչեցրած սպառնալիքը, հայտնում է Ermenihaber-ը։

Էրդողանը նախ սպառնացել էր՝ խորհուրդ տալով հույներին հիշել Իզմիրի դեպքերը (փաստացի հույների կոտորածները-խմբ.), ապա ասել. «մի գիշեր հանկարծակի կարող ենք գալ»:

Հունաստանին անհիմն մեղադրելով Թուրքիայի հանդեպ ոտնձգությունների մեջ՝ Էրդողանը ոչ միայն չի փորձել մեղմել իր սպառնալիքները, այլև ի պատասխան լրագրողների հարցին՝ ասել է, որ իրենք հույների հետ խոսում են նրանց հասկանալի լեզվով: