Search
Close this search box.

Ալեն Սիմոնյանը հաջողություն է մաղթում Հայկ Մարությանին

Ես հաջողություն եմ մաղթում Հայկ Մարությանին, բայց չեմ կարծում, որ նրա ներկայացմանը կգնամ:Լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Հարցին՝ մտավախություն չունի՞, որ ներկայացման ժամանակ Մարությունը գաղտնիքներ կբացահայտի իրենց մասին՝ Ալեն Սիմոնյանն ասաց.

«Ոչ, չունեմ, որովհետև մեր գործունեությունը եղել է բաց, իսկ Մարությանը եղել է այդ գործունեության կիզակետում, որևիցե մտավախություն չունեմ, իրենց հաջողություն եմ մաղթում»,-ասաց Սիմոնյանը: