Search
Close this search box.

Ի՞նչ է տեղի ունեցել կեսգիշերին. ոստիկանությունը տեղեկացնում է

Ազատության հրապարակից կեսգիշերն անց Կենտրոնի ոստիկանության բաժին երեք անձ է բերման ենթարկվել՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 172.3 հոդվածով (Ոստիկանության ծառայողին կամ զինծառայողին վիրավորելը) նախատեսված արարքի համար։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասացին ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունից։

Ըստ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 172.3 հոդվածի՝

Ոստիկանության ծառայողին կամ զինծառայողին հրապարակայնորեն վիրավորելը` կապված նրա կողմից հասարակական կարգի պահպանության եւ հասարակական անվտանգության ապահովման պարտականությունները կատարելու հետ`առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչեւ հիսնապատիկի չափով:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ֆեյսբուքյան օգտատեր Տաթեւ Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ մի խումբ երիտասարդների, որոնք Երեւանի Ազատության հրապարակում հայրենասիրական երգեր են երգել, ոստիկանությունը բերման է ենթարկել։