Search
Close this search box.

Քիմ Քարդաշյանը կստեղծի իր ներդրումային ընկերությունը

Քիմ Քարդաշյանը մասնավոր բաժնետիրական ընկերություն կստեղծի, որը ներդրումներ կկատարի սպառողական բիզնեսի եւ մեդիայի ոլորտներում, հայտնում է Reuters լրատվական գործակալությունը:

Քիմ Քարդաշյանը Carlyle Group Inc-ի նախկին գործընկեր Ջեյ Սամմոնսի հետ հայտարարել են SKKY Partners մասնավոր բաժնետիրական ընկերության բացման մասին, որի համահիմնադիրներն ու կառավարողները կլինեն։ Ընկերությունը ներդրումներ կանի այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են սպառողական ապրանքները, հյուրընկալությունը, լրատվամիջոցները եւ այլ ոլորտներ, ինչպես նաեւ սպառողական լրատվամիջոցների եւ զվարճանքի ընկերությունները:

Այժմ Քիմ Քարդաշյանը մի քանի հաջող բիզնեսներ է ղեկավարում, որոնցից են Skims ներքնազգեստի եւ KKW կոսմետիկայի ապրանքանիշները, որոնք երիտասարդության շրջանում ամենատարածվածններից են`սոցիալական ցանցերում աստղի ազդեցության հետեւանքով: 2022 թվականի հունվարին Skims-ը գնահատվել է 3,2 միլիարդ դոլար: