Search
Close this search box.

ԱՄՆ -ն աձագանքել է գերիների վերադարձին

«Միացյալ Նահանգները ողջունում է Ադրբեջանում գերության մեջ գտնվող հինգ հայ զինծառայողներին Հայաստանին վերադարձնելը». Twitter-ում գրել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Նեդ Փրայսը։

«Մենք ողջունում ենք հայ զինծառայողների վերադարձի լուրը, ինչը դրական իրադարձություն է հայ-ադրբեջանական խաղաղ գործընթացում։ Հուսով ենք, որ մյուս բոլոր ձերբակալվածները ևս շուտով կվերադառնան իրենց տները, և Ադրբեջանն ու Հայաստանը կշարունակեն քայլեր ձեռնարկել վստահության ամրապնդման և առկա տարաձայնությունների կարգավորման ուղղությամբ»։