Search
Close this search box.

Ադրբեջանի Գերագույն դատարանը ազատ է արձակել 4 հայ ռազմագերիների․ Sputnik Ադրբեջան

Ադրբեջանի Գերագույն դատարանը մեղմել է Բաքվում չորս հայ ռազմագերիների պատիժը, հայտնում է Sputnik Ադրբեջանը։ Ադրբեջանական լրատվականների հաղորդմամբ՝ Բաքվի վերաքննիչ դատարանի 2021թ․ նոյեմբերի 26-ի՝ հայ ռազմագերիներին վերաբերող որոշման մի մասը փոխվել է։ Նրանց ազատազրկման ժամկետ է սահմանվել 1 տարի 8 ամիս 25 օրը, ինչի արդյունքում դատարանը նրանց պատժաժամկետը համարել է ավարտված, և հայ ռազմագերիներն ազատ են արձակվել։ Գերիների անունները չեն հրապարակում։

Ավելի վաղ ադրբեջանական ԶԼՄ-ները հաղորդել էին, որ Բաքուն այսօր Երևանին կփոխանցի 5 հայ ռազմագերիների։ Հայկական կողմը դեռ որևէ տեղեկություն չի տարածել, չի հաստատել կամ հերքել տեղեկությունը։