Search
Close this search box.

Հայկ Մարությանի նկատմամբ նյութեր են նախապատրաստվում

Ոստիկանության Նոր Նորքի բաժնում նյութեր են նախապատրաստվում Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի պաշտոնավարման ընթացքում տեղի ունեցած մի դեպքի փաստով։ Այս մասին հայտնում է Shamsyan.com-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Armenia Today-ին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից հայտնեցին, որ Ոստիկանությունում Հայկ Մարությանի նկատմամբ նյութեր չեն նախապատրաստվում։ Փորձեցինք մանրամասներ ճշտել ՀՀ քննչական կոմիտեից։

ՔԿ խոսնակ Վարդան Թադևոսյանը նշեց, որ գործը ՔԿ-ում չէ, այլ գտնվում է Հակակոռուպցիոն կոմիտեում։ Հակակոռուպցիոն կոմիտեից մեզ դեռ մանրամասներ ճշտել չհաջողվեց։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայկ Մարությանը հայտարարել էր, որ վերադառնում է բեմ։ Նա հրապարկել էր մոնո-ներկայացման անոնսը, որը բուռն արձագանքների էր արժանացել: Առաջիկայում նախատեսված ներկայացումների տոմսերը մի քանի ժամում սպառվել էին: