Search
Close this search box.

Պաշտպանության նախարարությունը նոր հաղորդագրություն տարածեց

Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել քաղաքացիական հողափոր մեքենայի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է, այս մասին հաղորդում է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։

«Հայ-ադրբեջանական սահմանին իրադրությունը հարաբերականորեն կայուն է, գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո», – նշված է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարի տարածած հաղորդագրությունում։