Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Կներե՛ս, Նիկոլ». Պուտինը ցանկացավ Փաշինյանին ուղղված հարցին առաջինը պատասխանել

Վլադիվոստոկում ընթացող Տնտեսական ֆորումի ժամանակ հարցազրուցավարը նկատել է, որ վերջին շրջանում շատ ռուսներ, որոնք, այդ թվում, համաձայն չեն Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների հետ, եկել են Հայաստան՝ աշխատելու: Հարցազրուցավարը հետաքրքրվել է՝ ի՞նչ դեր են խաղում նրանք ՀՀ տնտեսության մեջ, ինչպե՞ս են ներգրավվել հայ հասարակության կյանքում:

«Կներե՛ս, Նիկո՛լ: Մինչև Նիկոլը կսկսի պատասխանել, ասեմ՝ ավելի շատ հայեր եկել են Ռուսաստան: Արդեն 2 միլիոն հայ»,-ասել է Վլադիմիր Պուտինը, և դահլիճում սկսել են ծիծաղել:

«Ոչ մի նոր բան չկա, որ հայերը գալիս են Ռուսաստան»,-արձագանքել է Նիկոլ Փաշինյանը: