Search
Close this search box.

Ինչ է պատմել իրավապահներին երկու մարդու կյանքից զրկած Արզականի բնակիչը

Արզականում 46-ամյա տղամարդու դեպքը ապշեցրել էր բոլորին, թե ինչու 46-ամյա տղամարդը սպանեց կնոջ, որից հետո դանակով սպանել էր իր հետ նույն ընկերությունում աշխատած անձանցից մեկին, դանակով վնասել հարեւանին եւ եւս մեկ այլ տղամարդու, գրում է ArmLur.am-ը:

Տեղեկություն տարածվեց, որ տղամարդը միգուցե առողջական խնդիրներ ունի, սակայն տղամարդը որեւէ առողջական խնդիրներ չի ունեցել, այլ իրավիճակից դրդված է գնացել այդ քայլին՝ փորձելով վրեժխնդիր լինել:

Մեզ հասած լուրերի համաձայն՝ տղամարդը կասկածներ է ունեցել եւ խանդել է կնոջը, նրա ձեռքում որոշ փաստեր են հայտնվել եւ նա խանդից դրդված վրեժխնդիր է եղել այն անձանցից, որոնց մասով կասկած է ունեցել:

Ի դեպ, իր քայլերը կատարելուց հետո նա ինքն էր ինքնակամ ներկայացել իրավապահներին:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2022թ օգոստոսի 27-ին՝ ժամը 03:30-ի սահմաններում, 46-ամյա տղամարդը բաց պատուհանով մտել է հարևանի ննջասենյակ, ծեծի ենթարկել, մի քանի անգամ դանակով հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր մասերին:

Քրեական վարույթի շրջանակներում ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում 46-ամյա տղամարդու բնակության վայրի ննջասենյակում՝ մահճակալի վրա, հայտնաբերվել է նաև վերջինիս կնոջ դին՝պարանոցը մասամբ կտրված վիճակում:

Վերոնշյալ հանցագործություններից օրեր անց՝ 2022 թվականի օգոստոսի 30-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, Զորիկ Մելքոնյանը Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի 8-րդ փողոցում գտնվող ընկերության տարածքում իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել նույն ընկերության երկու աշխատակցի, որի հետևանքով նրանցից մեկը մահացել է, իսկ մյուսը՝ «ձախից գոտկային շրջանից կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ, տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն:

Տղամարդը 46-ամյա Զորիկ Մելքոնյանն էր, որը այս դեպքից հետո ներկայացավ իրավապահներին:

46-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով, 155-րդ հոդվածի 1-ին մասով, 44-155-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ), 207-րդ հոդվածի 1-ին մասով և 252-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով: Միջնորդոթւթյուն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է: