Search
Close this search box.

Հայաստանում իրանական ավտոմեքենաներ կարտադրվեն

Իրանի խոշորագույն ավտոարտադրողներից մեկը նախատեսում է Հայաստանում մեքենաների արտադրության գիծ գործարկել, հայտնում է IRNA-ն՝ վկայակոչելով Իրանի Առևտրի խթանման կազմակերպության ղեկավար Ալիռեզա Փեյմանպակը։ «Հաշվի առնելով ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը՝ այս գործընթացը կարող է լավ արդյունքներ ունենալ երկու երկրների համար»,- ասաց նա՝ հավելելով, որ հոկտեմբերի կեսերին իրանական առևտրային պատվիրակությունը կայցելի Երևան՝ մասնակցելու Հայաստանում իրանական առևտրի կենտրոնի բացման արարողությանը։

Իրանցի պաշտոնյան և ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանը քննարկել են առևտրային հարաբերությունների զարգացումը, ապրանքների տարանցման այլընտրանքային ուղիները, ինչպես նաև կենցաղային և էլեկտրոնային սարքավորումների համատեղ արտադրական գծի գործարկումը։ Կազմակերպության ղեկավարը նաև հայտարարել է, որ Հայաստանում Սիսիան-Քաջարան ճանապարհաշինության ծրագիրը շատ կարևոր է երկու երկրների համար։ «Սիսիան-Քաջարան ավտոճանապարհը ներառված է «Հյուսիս-հարավ» նախագծում։ այն կդառնա ամենակարևորներից մեկը, քանի որ զգալիորեն կկրճատի ճանապարհի վրա ծախսված ժամանակը»,- ​​նշել է Փեյմանպակը։ ԻրանՀայաստանարտադրությունՄեքենա

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք: https://armeniatoday.news/hy/economics/522404/
© 2022 Armenia Today