Search
Close this search box.

Հերթը հասավ Մհեր Սեդրակյանին. կիրառվել է կալանք

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացի շրջանակում Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանը ներկայացել է Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն: Այս մասին տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։

Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում Սեդրակյանի պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել էր ամփոփագիր:

Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության կողմից հայցի նախնական ապահովման միջոցներ կիրառելու նպատակով ներկայացված միջնորդությունների հիման վրա, դատարանի որոշմամբ Սեդրակյանի գույքերի նկատմամբ կիրառվել էր արգելանք: