Search
Close this search box.

«Սոցիալական ցանցերում ինչ-որ բան կար, ջուրը բացում էին՝ կապույտ էր». քաղաքապետ

«Սոցիալական ցանցերում ինչ-որ բան կար, որ ջուրը բացում են, կապույտ գույնի էր. ինչ որ բան արե՞լ եք»,- դիմելով «Վեոլիա ջուր» ընկերութան ներկայացուցչին՝ հարցրեց Երևանի քաղաքապետը:

Հիշեցնենք՝ օրեր առաջ խնդիրը ֆեյսբուքյան էջում բարձրացրել էր Սուրեն Սահակյանը:

«Վեոլիա ջուր» ընկերության ներկայացուցչին ասաց, որ իրականացվել է ջրի նմուշառում. ջուրը համապատասխանում է խմելու ջրի չափանիշներին։

«Խնդիրը կապված է եղել շենքի ներքին ցանցում առկա՝ բնակչի մոտ սանիտարական սարքի խափանման հետ, որը կարգավորվել է»,- նշեց նա: