Search
Close this search box.

Պապիկյանը՝ ԱՄՆ, իսկ Միրզոյանը՝ Մոսկվա. ի՞նչ է նախատեսված

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն այսօր աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Նախարարի` ԱՄՆ այցի նպատակների ու ծրագրերի մասին տեղեկություն չի հաղորդվում։

Հավելենք, որ օգոստոսի 14–ին էլ Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել էր Ռուսաստանի Դաշնություն:

Իսկ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այսօր աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա, հայտնում են նախարարության մամուլի ծառեայությունից։

Տեղեկացվում է, որ Միրզոյանը Մոսկվայում կհանդիպի իր գործընկեր, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ:
Հանդիպման ընթացքում կքննարկվեն տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը, ինչպես նաև հայ֊ռուսական դաշնակցային հարաբերություններին վերաբերող հարցեր։