Search
Close this search box.

Պուտինը Telegram-ալիքներ չի կարդում. ինչ է հայտնում Պեսկովը

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Վլադիմիր Պուտինն Telegram-ալիքները չի կարդում, մասնավորապես, ռազմական թեմայով, սակայն հրապարակումների վերաբերայլ տեղեկանքներ են տրվում նրան։

«Ոչ, Պուտինը չի կարդում Telegram-ալիքները, բայց ստանում է տեղեկանքներ» – ТАСС գործակալությանը տված հարցազրույցում հայտնել է Կրեմլի ներկայացուցիչը:

Ավելի վաղ Դմիտրի Պեսկովը կոչ էր արել ռուս լրագրողներին և երկրի շարքային քաղաքացիներին չկարդալ անանուն քաղաքական Telegram-ալիքներ, որոնք հրապարակում են չստուգված և ոչ հավաստի տեղեկատվություն Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության ընթացքի մասին: Պեսկովը նաև կարծում է, որ ռուսաստանցիներին և ռուս լրագրողներին պետք չէ ուշադրություն դարձնել ՌԴ իշխանությունների մասին արտասահմանյան պարբերականների ոչ հավաստի հրապարակումներին: