Search
Close this search box.

Տավուշի մարզում 72-ամյա վարորդը ՈՒԱԶ-ով վթարի է ենթարկվել․ կա 8 վիրավոր

Այսօր՝ սեպտեմբերի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 17։10-ի սահմաններում Տավուշի մարզի բնակիչ 72-ամյա Արտավազդ Փ․-ն իր վարած ՈՒԱԶ 452 D մակնիշի ավտոմեքենայով Մ 16 միջպետական ճանապարհի 46 կմ հատվածվում կորցրել է ավտոմեքենայի կառավարումը և կողաշրջվել:

Վթարի հետևանքով Արտավազդ Փ․-ն, ուղևորներ՝ Տավուշի մարզի բնակիչներ 71-ամյա Սուսաննա Ե․-ն, 71-ամյա Արմեն Ե․-ն, 55-ամյա Դոնարա Ա․-ն, 48-ամյա Խալիսա Կ․-ն, 75-ամյա Սիրան Մ․-ն, 61-ամյա Արևիկ Ե․-ն և 78-ամյա Սերժիկ Փ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Նոյեմբերյան» բժշկական կենտրոն։