Search
Close this search box.

Արցախի նախագահը ՊԲ բարձրաստիճան հրամկազմի հետ խորհրդակցություն է անցկացրել

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 4-ին այցելել է Արցախի պաշտպանության նախարարություն և Պաշտպանության բանակի բարձրաստիճան հրամկազմի հետ անցկացրել ծառայողական խորհրդակցություն։

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից, քննարկվել են պաշտպանական ոլորտում իրականացվող աշխատանքները։ Շփման գծում առկա օպերատիվ իրադրության վերաբերյալ զեկուցմամբ հանդես է եկել պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար Կամո Վարդանյանը: Երկրի ղեկավարը անդրադարձել է անելիքներին և բանակի սպայակազմին տվել մի շարք ցուցումներ ու հանձնարարականներ։