Search
Close this search box.

Ադրբեջանցիներն արդեն ԵՊՀ-ում են. Կարեն Հեքիմյան

Վաղուց ԵՊՀ-ին չեմ անդրադարձել (կատակ է): Հանկարծ որոշեցի մտնել ԵՊՀ-ամերձ էջ և ի՞նչ տեսնեմ:
Ուրեմն, ԵՊՀ-ի այսրոպեական ռեկտոր Հ.Հ-ն հանդիպել է Թավրիզի համալսարանի ղեկավար Սաֆար Նասրօլլահ Զադեհի հետ: Ոչ միայն հանդիպել են, այլև պայմանավորվել են համապարփակ համագործակցել:

Հիշեցնեմ, որ Թավրիզն Արևելյան Ադրբեջանի կենտրոնն է:

Տեղեկացնեմ, որ Թավրիզի համալսարանը հիմնադրվել է 1947թ և մինչև 1979թ կոչվել է Թավրիզի ադրբեջանական համալսարան, իսկ Սաֆար Նասրօլլահ Զադեհն էթնիկ ադրբեջանցի է:
Ներկայացրեցի միայն փաստեր: Տրամաբանությունը պարզ է, մեկնաբանություններն՝ ավելորդ:

ՀԳ. Հատուկ անհասկացողների համար ավելացնեմ. ես չեմ ասում, որ Թավրիզի համալսարանն ու Սաֆար Նասրօլլահ Զադեհը վատն են: Ես միայն փաստերն եմ արձանագրում:

Իրավապաշտպան Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան էջից