Search
Close this search box.

Երևանում ԼԳԲՏՔ համայնքի համար նոր գրասենյակ է բացվել. ներկա է եղել ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը

«Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ն Երևանում նոր գրասենյակ է բացել ԼԳԲՏՔ տրանս համայնքի համար։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանում Շվեդիայի դեսպանատունը։
Ըստ հաղորդագրության` գրասենյակն ապահով տարածք լինելու նշված համայնքի ներկայացուցիչների համար։

«Այժմ ԼԳԲՏՔ համայնքը, նրանց ընտանիքի անդամները և համայնքի աջակիցները հնարավորություն ունեն ստանալու իրավաբանական և հոգեբանական խորհրդատվություն և աջակցություն»,– նշում է դեսպանությունը։

Գրասենյակի բացման արարողությանը ներկա է եղել նաև Հայաստանում ՇՎեդիայի դեսպան Պատրիկ Սվենսոնը, ինչպես նաև Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը` ի նշան նախաձեռնության աջակցության։