Search
Close this search box.

Ուկրաինայի զինված ուժերն այս պահին շարունակում են առաջխաղացումը, սակայն զգալի կորուստներ են կրում. Շոյգու

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ Կիևի հակահարձակման նպատակը Արևմուտքում պատրանք ստեղծելն է, որ Ուկրաինան ի վիճակի է դիմակայել Ռուսաստանին։ «ՌԻԱ Նովոստին» գրում է, որ այդ կարծիքը նա հայտնել է ռազմական գերատեսչությունում կայացած կոնֆերանսի ժամանակ։

«Ես ընդգծում եմ, որ այս գործողությունը ծրագրվել է Զելենսկու գրասենյակում՝ արևմտյան կուրատորների մոտ Ուկրաինայի զինված ուժերի հարձակողական գործողություն իրականացնելու ունակության պատրանք ստեղծելու նպատակով»,-ասել է պաշտոնյան։

Շոյգուն նաև նշել է, որ այժմ Ուկրաինայի զինված ուժերը շարունակում են առաջխաղացումը Նիկոլաև-Կրիվոյ Ռոգ և այլ ուղղություններով, սակայն զգալի կորուստներ են կրում։