Search
Close this search box.

«Ժողովուրդ». Ռուսաստանի ՊՆ-ն հերքել է վարչապետի հայտարարությունը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Իր վարչապետության չորս տարիներին Նիկոլ Փաշինյանը ոչ միայն տեղական մակարդակում է մանիպուլացրել հասարակությանը, այլ նաեւ ասել ստեր, որոնք հերքվել են, օրինակ, ՌԴ-ի կողմից։

Մասնավորապես, 2020 թվականի դեկտեմբերի 16-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազատություն ռադիոկայանի եթերում ասել էր, թե Լեռնային Ղարաբաղում ադրբեջանցիների կողմից շրջափակման մեջ են մնացել նաեւ ռուս խաղաղապահները:

ՌԴ ՊՆ-ն, սակայն, հերքել է Նիկոլ Փաշինյանի խոսքերը եւ ասել՝ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահներ չեն մնացել շրջափակման մեջ։

«Ռիա Նովոստի» գործակալության հաղորդմամբ` Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն է հերքել ՀՀ վարչապետի հայտարարությունը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում