Search
Close this search box.

Չալաբյանը գրավի դիմաց ազատ կարձակվի

Հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը գրավի դիմաց ազատ կարձակվի։ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Ռուզաննա Բարսեղյանի նախագահությամբ, բավարարեց Ավետիք Չալաբյանի կալանավորման որոշման դեմ պաշտպանների բողոքը՝ բեկանելով առաջին ատյանի դատարանի որոշումը։ Դատարանը Չալաբյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառեց գրավը՝ 15 մլն դրամի չափով, որը դատարանի դեպոզիտ հաշվին փոխանցելուց հետո Չալաբյանն ազատ կարձակվի։

Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, օգոստոսի 3-ին որոշել կալանավորել Ավետիք Չալաբյանին։ Ընդ որում, մեղադրող դատախազն ինքը դատական նիստի ընթացքում միջնորդել էր գրավ կիրառել Չալաբյանի նկատմամբ՝ գտնելով, որ գրավը կարող է զսպել ոչ պատշաճ վարքագիծը։ Պաշպանները վերաքննիչ բողոք են ներկայացրել կալանավորման որոշման դեմ, որի քննության ընթացքում ևս դատախազը հայտարարել է, որ գրավը կարող է ապահովել Չալաբյանի պատշաճ վարքագիծը։