Search
Close this search box.

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալը՝ Միքայել Արզումանյանի ձերբակալության մասին. ի՞նչ է ակնարկում նա Վանեցյանին

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը գրում է. «Միքայել Արզումանյանի ձերբակալության մասին լուրից հետո քաղաքական ընդդիմության մոտ ջղաձգումներ են նկատվում։

Թե ովքեր են մեղավոր, ինչ հանգամանքներում և ինչ պատճառներով ենք կորցրել Շուշին, կամ պարտվել պատերազմը, քննությունը դեռ կպարզի։ Բայց ակնհայտ են քաղաքական ընդդիմության նյարդային ջղաձգումները։ Առնվազն տարօրինակ է քաղաքական ընդդիմախոսների արձագանքը, եթե, իհարկե, վախեր չունեն, որ հետագայում խայտառակ փաստեր կարող են պարզվել պատերազմի ժամանակ իրենց իսկ գործելաոճից։

Սթրեսի մատնված Վանեցյան Արթուրին և մնացած ընդդիմախոսներին մնում է մաղթել համբերություն և առողջություն՝ մինչ պատերազմի պարտության մասին հետագա բացահայտումները, եթե, իհարկե, վախեր չունեն այդ բացահայտումներից»։

Հիշեցնենք՝ երեկ հայտնի դարձավ, որ Արցախից Երևան գալու ճանապարհին ձերբակալվել է Արցախի ՊԲ նախկին ղեկավար, Արայիկ Հարությունյանի ներկայիս գլխավոր խորհրդական Միքայել Արզումանյանը։