Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ժամը 20:00-ից ՀՀ-ի և Արցախի հետ կապն իրականացվում է նոր երթուղով․ առաջին ավտոմեքենաները Հայաստանից մտան Արցախ

ԱՀ Անվտանգության խորհրդի նիստում կայացված որոշման համաձայն` օգոստոսի 30-ի ժամը 20:00-ից ՀՀ հետ կապն իրականացվում է նոր երթուղով։

Այսօր նոր ճանապարհով երթեւեկել են Արցախի հանրային հեռուստատեսության մեր գործընկերները։ Այս մասին տեղեկանում ենք «Արցախպրես»-ից։

Ավելի քան 21 կմ երկարությամբ և 11 մետր լայնությամբ նորակառույց ճանապարհն անցնում է Մեծ շենով, շարունակվում՝ դեպի Հին շեն, այնուհետև ձգվում մինչև Աղավնո գետի վրա կառուցված կամուրջը։

Այնուհետեւ նոր երթուղին կհասնի Սյունիքի մարզի Կոռնիձոր գյուղ, այնտեղից կշարունակվի դեպի Տեղ և կմիանա Գորիս տանող մայրուղուն։

Մինչև հայաստանյան հատվածում հիմնական ճանապարհի կառուցումը, Արցախ-Հայաստան ճանապարհային կապը կգործի 4,7 կիլոմետրանոց արդեն ասֆալտապատ հատվածով, որը շրջանցելով Աղավնոն, միանում է Ստեփանակերտ- Գորիս մայրուղուն։