Search
Close this search box.

ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանը ձերբակալվել է

168․am–ի տեղեկություններով, ՊԲ նախկին հրամանատար, Արցախի նախագահի գլխավոր խորհրդական Միքայել Արզումանյանը ձերբակալվել է։

«Այլ մանրամասներ մեզ չհաջողվեց պարզել»,-գրում է աղբյուրը։

Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանին ուղղված հեռախոսազանգերն անպատասխան մնացին։

Գեներալ-լեյտենանտ Արզումանյանը 2021թ. սեպտեմբերի 11-ին ազատվել էր Արցախի պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն:

Նա այս պաշտոնը զբաղեցնում էր 2020-ի հոկտեմբերից՝ 44-օրյա պատերազմի ընթացքում, փոխարինելով վիրավորում ստացած Ջալալ Հարությունյանին։ Այդ ժամանակ էլ Արզումանյանին շնորհվեց գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում։

ՊԲ հրամանատարի պաշտոնից ազատվելուց հետո Մ. Արզումանյանը նշանակվել էր Արայիկ Հարությունյանի գլխավոր խորհրդական։