Search
Close this search box.

«Մեկ անգամ ևս կրկնում եմ՝ ոչ». Իրանի նախագահ

Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսին մտադիր չէ հանդիպել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ Նյու Յորքում, ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում։ Այս մասին Իրանի նախագահն ասել է Tasnim-ի հետ զրույցում։ Տեղեկատությունը փոխանցում է Tass-ը:

«Ես նույն հարցին պատասխանել եմ նախորդ հանդիպման ժամանակ եւ ասել եմ ոչ։ Մեկ անգամ ևս կրկնում եմ՝ ոչ։

Նրա հետ իմ հանդիպումից չկա եւ ոչ մի օգուտ չի էլ լինի իրանցի ժողովրդի համար։ Նման հանդիպում չի նախատեսվում, և այդ հանդիպումը չի էլ լինի»,- ասել է Ռայիսին։