Search
Close this search box.

Ի՞նչ է տեղի ունեցել վերջին ժամերի ընթացքում. ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն տարածեց

Ռուսաստանի ՕՏՈւ–ն մեկ օրում Զապորոժիեի մարզում և ԴԺՀ–ում ուկրաինական երկու Су-25 է խոցել։ Այս մասին այսօր հայտնել է ՌԴ ՊՆ–ն։
Ռուսական ՀՕՊ համակարգերը անցած մեկ օրում խոցել են ուկրաինական «Օլխա» ՀԿՌՀ–ի 21 արկ և ԱՄՆ արտադրության HIMARS ՀԿՌՀ։

«Խերսոնի մարզի Նովայա Կախովկայի շրջանում վնասազերծվել են ուկրաինական երեք «Տոչկա–Ու» բալիստիկ հրթիռներ»,– ասվում է հաղորդագրության մեջ։
Բացի այդ, ռուսական ՀՕՊ–ը մեկ օրում ԴԺՀ–ում, Զապորոժիեի և Խերսոնի մարզերում ուկրաինական 6 անօդաչու է խոցել։

«Բարձր ճշգրտության զենքով Դնեպրոպետրովսկի շրջանում «Վոստոկ» օդային հրամանատարության կառավարման կետին, ինչպես նաև Խերսոնի մարզում 60-րդ հետևակային բրիգադի հրթիռահրետանային սպառազինության և զինամթերքի պահեստին Ռուսաստանի ՕՏՈւ–ի հասցված հարվածների հետևանքով ոչնչացվել է մինչև 70 ազգայնական և 14 միավոր հատուկ ավտոմոբիլային տեխնիկա», – ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Ռազմական հատուկ գործողությունների մեկնարկից ի վեր ընդհանուր առմամբ ոչնչացվել է 276 ինքնաթիռ, 148 ուղղաթիռ, 1832 անօդաչու, 370 ԶՀՀ։
Նշվում է, որ ոչնչացվել է նաև ավելի քան 4.4 հազար տանկ և այլ մարտական զրահամեքենա, 822 ՀԿՌՀ մարտական մեքենա, 3354 դաշտային հրետանու զենք և ականանետ, ինչպես նաև ավելի քան 5 հազար միավոր հատուկ ռազմական ավտոմոբիլային տեխնիկա։