Search
Close this search box.

Արա, այ ապահովիչներ, դուք պետք է ապահովեիք, որ պետական գույքը դուրս բերվեր, ոչ թե հրաման կատարեյիք ու թուրքին հաճույք պատճառեյիք

Արցախից Սերգեյ Համբարձումյանը ֆեսբուքյան իր էջում գրում է․

Այս կադրերը նայելիս Բերձորի հետ կապված մի դեպք հիշեցի։
2020թ ընտրարշավի ժամանակ մեր ընկերներով ներկա ենք եղել մեր նախընտրած թեկնածուների, ( նախագահի և ԱԺ պատգամավոր թեկնածուներ ) ընտրարշավին։

Մեր հիասթափությունը ու ջղայնությունը մեծ եղավ, երբ մի քանի համայնքներում մարդ դուրս չեկավ, իսկ որոշ տեղերում կիաստ պռատ, երբ հետաքրքրվեցինք թե ինչու դուրս չեկան, մեզ ասացին, Սուրիկը վարչակազմին ցուցում է տվել որպեսզի մարդ դուրս չգա, և որ իրենց ցուցում է տրված ընտրել Արայիկին։

Մեր հարցին թե ի՞նչ Սուրիկ, մարդիկ պատասխանեցին՝ Նախկին վարչակազմը։
Թե՞ Նախկին Սուրիկը ինչպես էր դարձել նիկոլնոցի շեստյորկա դա այլ հարց է, նրա նման շատ երևելիներ զբաղված էին նույն գործով….

Գաղտնիք չէ, որ Սուրիկի գործունեության մեծ մասը անց է կացել Բերձորում, նա երկար ժամաակ եղել է միլպետ, այնուհետև մարզպետ, այդպես էին ասում շատերը։ նա այդտեղ ունեցել է շատ մեծ բիզնեսներ, բան չասի իրեն հալալ, մարդը ստեղծել է։

Իսկ հիմա անդրադառնանք բուն նյութին, մի քանի ամիս է ինչ խոսում են Բերձորը, Աղավնոն և Սուսը տալու մասին, անգամ պետական մակարդակով, իսկ ու՞ր էր այդ ընթացքում այդ նույն Սուրիկը, որը մարդկանց ցուցում էր տալիս որպեսզի ընտրարշավների ժամանակ տանից դուրս չգան և ընտրեն Արայիկին։ Արայիկ քարոզելով և ընտրելով սրանք իրենց շահի համար արցախցուն կանգնեցրեցին յաթաղանի առաջ՝ մշուշոտ ապագայով։ Ասում են ռուսաստաններում լավ էլ տեղավորվել է, ինչպես շատ նախկիններ, որոնք մի ակնթարթում դարձան նիկոլիստ։
Սուրիկը պարտավոր էր վերջինը դուրս գալ Բերձորից, որովհետև….
Հ. Գ. Իսկ հիմա անդրադառնամ պատկան մարմիններին որոնց հանձնարարված էր ապահովել տեղափոխման գործընթացը,
իհարկե նրանց մեջ եղել են բարեխիղճ մարդիկ,որոնք գիշեր-ցերեկ արել են իրենց գործը․շնորհակալություն նրանց ։
Հիմա անդրադառնամ այն ապահովիչներին,որոնք իրենց գործը չեն արել , սրանք պետք է ապահովեին, որպեսզի ցուցանակը և մնացած պետական գույքը դուրս բերվեր .

Արա այ ապահովիչներ, դուք պետությունից վարձատրվում եք ձեր գործը բարեխիղճ անելու համար, իսկ եթե անգամ ինչ որ տականք ձեզ հրամայել է, որ թուրքին հաճույք պատճառելու համար որոշ ապրանքների ձեռ չտա՞ք, դուք չպիտի կատարեյիք նրանց հրամանը….
Հ.Գ. Իսկ իրավունք ունե՞նք մտածելու, թե թուրքից հատուկ հրաման է եղել որպեսզի ցուցանակին ձեռք չտան, որպեսզ այս շոուն կազմակերպեն և հաճույք ստանան։
Իհարկե։
Վերահսկող մարմիններ ձեր գնահատականը 0