Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Զոհերի թիվը գերազանցեց հազարը

Պակիստանում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 1000-ը, ասվում է Աղետների կառավարման ազգային վարչության հայտարարության մեջ, փոխանցում է Ռիա Նովոստին։

Գերատեսչության տվյալներով՝ հունիսի 14-ից շարունակվող մուսոնային անձրեւների եւ ջրհեղեղների հետեւանքով զոհվել է 1033 մարդ, տուժել՝ 1527-ը։ Վերջին 24 ժամվա ընթացքում զոհվել է 119 մարդ, վիրավորվել՝ 71-ը։

Գերատեսչությունում նշել են, որ անձրևների և ողողված գետերի հետևանքով վնասվել է 3451,5 կիլոմետր ճանապարհ, փլուզվել է 149 կամուրջ, ամբողջությամբ կամ մասնակի ավերվել է 949,8 հազար տուն, սպանվել է ավելի քան 719,5 հազար գլուխ անասուն։