Search
Close this search box.

«Արմենիա» ԲԿ-ում 20-ամյա ծննդկան է մահացել

«Արմենիա» ԲԿ-ում երեկ՝ օգոստոսի 25-ին, 20-ամյա ծննդկան է մահացել։ Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Քննչական կոմիտեից։

Ծննդկանը «Արմենիա» ԲԿ էր տեղափոխվել «Վանաձոր» բժշկական կենտրոնից։

ՔԿ-ից հայտնեցին, որ դեպքի առթիվ Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 187-րդ հոդվածի հատկանիշներով (բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը)։