Search
Close this search box.

Որքան գումար պետք է խնայել մեկ ակնթարթում՝ հայկական բանակում ծառայությունից փաստացի ազատվելու համար

Մեծ հաշվով, բանակից ազատվելու համար առաջարկվում է վճարել 24 մլն դրամ:
Փորձենք հասկանալ հայրենի կառավարության տրամաբանությունը և հաշվենք այնպես, ինչպես կհաշվեր, օրինակ՝ Քերոբյան Վահանը:
Եվ այսպես, տղաները բանակ են զորակոչվում 18 տարեկանում կամ 216 ամսականում (18*12=216): Ստացվում է, որ բանակից ազատվելու գումարն ամսական կտրվածքով կազմում է 111 111 ՀՀ դրամ (24 000 000:216=111 111):
Միջինում ամիսն ունի 30 օր, հետևաբար՝ բանակից ազատվելու գումարն օրական կտրվածքով կազմում է 3704 ՀՀ դրամ (111 111:30=3704):

Օրն ունի 24 ժամ, հետևաբար՝ բանակից ազատվելու գումարը ժամային կտրվածքով կազմում է 154 ՀՀ դրամ (3704:24=154): Սակայն, սա էլ դեռ վերջը չէ:
Մեկ ժամում կա 60 րոպե և, ըստ այդմ, բանակից ազատվելու գումարը րոպեական կտրվածքով կազմում է 2.6 ՀՀ դրամ (154:60=2.6):
Մեկ րոպեում կա 60 վայրկյան, հետևաբար՝ բանակից ազատվելու գումարը վայրկյանական կտրվածքով կազմում է 0.04 ՀՀ դրամ (2.6:60=0.04) կամ ընդամենը 4 լումա:

Այսինքն, եթե ձեր ընտանիքում տղա ծնվեց, ապա 1 վայրկյանում 4 ՀՀ լումա խնայելու դեպքում, դուք հնարավորություն կունենաք 18 տարեկանում տղային փաստացի ազատել հայկական բանակում ծառայելուց:
Պատկերացնու՞մ եք՝ վայրկյանում ընդամենը 4 լումա: Եվ այդ 4 լումայի պատճառով դուք դեռ դժգոհ եք հայրենի կառավարությունի՞ց: Ամոթ ձեզ:
ՀԳ. Եթե ՀՀ կառավարությունից առաջադրանք ստանամ, ապա լրիվ անվճար կհաշվարկեմ, թե որքան գումար պետք է խնայել 1 ակնթարթում հայկական բանակում ծառայությունից փաստացի ազատվելու համար:

Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան էջից