Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՌԴ-ի առողջարանային ավանում հայ-չեչենական զանգվածային ծեծկռտուքը վերծվել է փոխհրաձգության

Կրասնոդարի երկրամասում՝ առողջարանային Լերմոնտովո բնակավայարի հյուրանոցում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել։ Նախնական տեղեկություններով՝ դրան մասնակցել է առնվազն 30 մարդ, չորսը՝ վիրավորվել են: Մարդիկ վնասվել են հրազենից եւ դանակի հարվածներից: Չորս վիրավորներից մնեկը 24 տարեկան Վազգեն Մելքոնյանն է:

Նախնական տեղեկություններով ծեծկռտուքը սկսել է այն բանից հետո, երբ երեք չեչեններ գնում են կատարել, սակայն գումարը խոստացել են ավելի ուշ վճարել և որպես երեշխիք նշել են իրենց հյուրանոցի անունը: Պարտատերը, ով ազգությամբ ռուս է, երկար սպասելուց հետո գնացել է գումարի հետևից: Եկվոր չեչենները ծեծի են ենթարկել տղամարդուն: Տեղի հայերը միջամտել են` պաշտպանելով ռուս տղամարդուն, իրավիճակը թեժացել է և վերածվել լայնամասշտաբ ծեծկռտուքի: Եկվորները զենքով մի քանի տղաների են ներգրավվել, սկսվել է հրաձգություն։ Արդյունքում տեղացիները պատժել են եկվորներին։