Search
Close this search box.

Ուշադրություն. Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ՀՀ քաղաքացիներին

ՀՀ Միգրացիոն ծառայության հայտարարությունը

ՀՀ այն քաղաքացիները, ովքեր Ռուսաստանի Դաշնությունում են գտնվել մինչև 2021 թ-ի դեկտեմբերի 29-ը և մինչև այժմ չեն հատել ՌԴ սահմանը և ՌԴ-ում են գտնվում ոչ աշխատանքային գործունեության ծավալելու նպատակով՝ 90 օրը գերազանցող ժամկետով կամ ՌԴ-ում են գտնվում աշխատանքային գործունեություն ծավալելու նպատակով՝ անկախ գտնվելու ժամկետից, չունեն բնակության ժամանակավոր թույլտվություն (РВП), բնակության թույլտվություն (Вид на жительство) կամ քաղաքացիություն, մինչև 2023 թ-ի հունվարի 10-ը պետք է անցնեն մատնահետքի (դակտիլոսկոպիկ) հաշվառում և լուսանկարում։

Մատնահետքի հաշվառման և լուսանկարման ընթացակարգերի մասին մանրամասն տեղեկություն հասանելի է https://migration.am/news/467 հղումով։

Նշված պահանջը սահմանվել է 2022 թ-ի հուլիսի 14-ի 357-Ֆ3 «Ռուսաստանի Դաշնությունում օտարերկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակի» մասին դաշնային օրենքով և ՌԴ առանձին օրենսդրական ակտերով։