Search
Close this search box.

Տարադրամի փոխարժեքը Հայաստանում՝ այսօր

Հայաստանի արժույթի շուկայում ռուսական ռուբլու ամրապնդումը շարունակվում է. Այս մասին են վկայում rate.am կայքի տվյալները։

Ըստ այդ տվյալների՝ օգոստոսի 23-ի առավոտից հանրապետության առևտրային բանկերն ԱՄՆ դոլարը գնում են 404,91 դրամով, նախորդ աշխատանքային օրվա համեմատ ԱՄՆ արժույթն էժանացել է 0,55 դրամով։ Ամերիկյան արժույթը վաճառվում է 414,53 դրամով կամ նախորդ օրվա համեմատ 0,78 դրամով պակաս։

Եվրոյի միջին փոխարժեքն առքի ժամանակ 400,59 դրամ է, գնի անկումը կազմել է 2,50 դրամ։ Եվրոպական արժույթը վաճառվում է 420,41 դրամով, ինչը 3,39 դրամով պակաս է առևտրային բանկերի նախորդ օրվա առաջարկից։

Ռուսական ռուբլու առքի միջին արժեքն աճել է 0.02 դրամով և կազմել 6.20 դրամ։ Ռուսական արժույթի վաճառքն իրականացվում է 7.01 դրամով՝ օգոստոսի 22-ին առաջարկված գնից 0.05 դրամով պակաս։

Բրիտանական ֆունտի առքն իրականացվում է 460.86 դրամով, ինչը 2.74 դրամով պակաս է նախորդ օրվա գնից։ Վաճառքի ժամանակ բրիտանական արժույթի միջին փոխարժեքը նվազել է 3.06 դրամով՝ կազմելով 498.75 դրամ։