Search
Close this search box.

Ուղիղ միացում. «Փեթակի» առեւտրականների բողոքի ակցիան

«Փեթակ» առեւտրի կենտրոնի առեւտրականներն այսօր՝ օգոստոսի 22-ին, բողոքի ակցիա են իրականացնում առեւտրի կենտրոնի հարակից տարածքում։

Նրանք պահանջում են բացել առեւտրի կենտրոնը, պնդելով, որ այսպիսով տնտեսվարողները տնտեսական վնասներ են կրում։

«Փեթակ»-ը փակ է օգոստոսի 14-ից, երբ հարեւանությամբ գտնվող «Սուրմալու» առեւտրի կենտրոնի ողբերգական պայթյունը տեղի ունեցավ։ Ըստ իրավապահների՝ հարակից խանութները փակ են՝ քաղաքացիների անվտանգությունից ելնելով։

Հիշեցնենք, որ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի է ունեցել ուժեղ պայթյուն, ինչի հետեւանքով կա 16 զոհ։ Անհետ կորած է համարվում 1 քաղաքացի։ Տուժածների ընդհանուր թիվը 61 է։ Տարբեր հիվանդանոցներում բուժումը շարունակում է 3 տուժած, նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար: Մյուս հոսպիտալացվածները վիճակի դրական դինամիկայով դուրս են գրվել: Պայթյունի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 357-րդ հոդվածի 2-րդ մասի (Հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետեւանք) եւ 358-րդ հոդվածի 2-րդ մասի (Դյուրավառ կամ այրիչ նյութերի պահպանման, հաշվառման, փոխադրման, առաքման կամ օգտագործման կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետեւանք) հատկանիշներով։