Search
Close this search box.

ՖՈՏՈ. Կա մեկ զոհ, մեկ վիրավոր. ողբերգական ավտովթար

Օգոստոսի 20-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում:

Ժամը 22:00-ի սահմաններում, Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհի Ակնաշեն գյուղի վարչական տարածքում ճակատ-ճակատի բախվել են Opel Zafira և Opel Astra մակնիշի ավտոմեքենաները:
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն, իսկ Opel Astra-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Վաղարշապատի թիվ 29 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Հրշեջները մարել են ավտոմեքենայում առաջացած հրդեհը, սակայն այն ամբողջովին վերածվել է մոխրակույտի, իսկ ավտոմեքենայում հայտնաբերվել է ամբողջովին մոխրացած դի: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, վիրավորի և մահացածի ինքնությունը:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք: