Search
Close this search box.

ՌԴ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն տարածեց

ՌԴ ԶՈւ-ն Խարկովի հյուսիսում և ԴԺՀ-ում շարունակել է բարձր ճշգրտության զենքով հարվածներ հասցնել ուկրաինացի ազգայնականների դիրքերին։ Այս հայտարարությունն արել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:

«Խարկովի հյուսիսում Ուկրաինայի զինված ուժերի տարածքային պաշտպանության 127-րդ բրիգադի 27-րդ գումարտակի անձնակազմի և ռազմական տեխնիկայի կենտրոնացման շրջանին ուղղված հարվածով ոչնչացվել է շուրջ 130 գրոհային և ութ միավոր հատուկ ավտոմոբիլային տեխնիկա»,- հայտնել է գերատեսչությունը:

Բացի այդ, ԴԺՀ-ի Զվանովկա և Պարասկովիևկա բնակավայրերի շրջաններում օդային բազավորման բարձր ճշգրտության հրթիռներով ուկրաինացի զինվորականների 25-րդ օդադեսանտային բրիգադի 3-րդ և 12-րդ գումարտակներում ոչնչացվել է անձնակազմի ավելի քան երկու հարյուր անդամ, երկու տանկ և յոթ հատուկ մեքենա:

«Խարկովի մարզի Անդրեևկա բնակավայրի շրջանում «Կրակեն» ազգայնական խմբավորման և օտարերկրյա վարձկանների ստորաբաժանումների մարտական դիրքերի ուղղությամբ Ռուսաստանի օդատիեզերական ուժերի բարձր ճշգրտության զենքի հարվածի հետևանքով ոչնչացվել է ավելի քան 100 գրոհային, այդ թվում՝ մինչև 20 ամերիկացի վարձկաններ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ոչնչացվել են «Բուկ-Մ1» զենիթահրթիռային համալիրի ինքնագնաց կրակային կայանքը, զինամթերքի չորս պահեստ, վառելիքի երեք պահեստ, ինչպես նաև ԱՄՆ-ի արտադրության «ANTPQ-36» հակահարձակողական պայքարի ռադիոլոկացիոն կայանը՝ Կրամատորսկի շրջանում։

Անցած մեկ օրում խոցվել է ուկրաինացի զինվորականների կառավարման յոթ կետ, ինչպես նաև 53-րդ մեքենայացված բրիգադի, 58-րդ մոտոհրաձգային բրիգադի կառավարման կետերը՝ ԴԺՀ-ի Սոլեդարի շրջանում, կենդանի ուժ և ռազմական տեխնիկա՝ 187 շրջաններում:

Ռուսական հակաօդային պաշտպանության միջոցներով Ուկրաինայի վեց անօդաչու թռչող սարք է ոչնչացվել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունում, Նիկոլաևի, Զապորոժիեի և Խարկովի մարզերում:

Ռուսական ՀՕՊ-ը խոցել է «Օլխա» համազարկային կրակի ռեակտիվ համակարգի 13 արկ Խերսոնի մարզի Կախովի ՀԷԿ-ի և Զապորոժիեի մարզի Մելիտոպոլի շրջանում:
Ռազմական գործողության մեկնարկից ի վեր ոչնչացվել է 267 ինքնաթիռ, 148 ուղղաթիռ, 1776 անօդաչու թռչող սարք, 367 զենիթահրթիռային համալիր, 4354 տանկ և այլ մարտական զրահապատ մեքենաներ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի 809 մարտական մեքենա, դաշտային հրետանու 3320 հրանոթ և ականանետ, ինչպես նաև 4969 միավոր հատուկ ռազմական ավտոմոբիլային տեխնիկա։