Search
Close this search box.

Արտարժույթների փոխարժեքներն այսօր

Հայաստանի արժույթի շուկայում ռուսական ռուբլու ամրապնդումը շարունակվում է։ Այս մասին են վկայում rate.am կայքի տվյալները։

Ըստ այդ տվյալների՝ օգոստոսի 20-ին՝ առավոտյան, հանրապետության առևտրային բանկերն ԱՄՆ դոլարը գնում են 405,50 դրամով, որը նախորդ աշխատանքային օրվա համեմատ նվազել է 0,39 դրամով։ Ամերիկյան արժույթը վաճառվում է 415,31 դրամով կամ նախորդ օրվա համեմատ 0,38 դրամով պակաս։

Եվրոյի միջին կշռված փոխարժեքը գնման ժամանակ 404,94 դրամ է, գինը նվազել է 4 դրամով։ Եվրոպական արժույթը վաճառվում է 425,38 դրամով, ինչը 2,94 դրամով պակաս է առևտրային բանկերի նախորդ օրվա առաջարկից։

Ռուսական ռուբլու առքի միջին կշռված գինն աճել է 0.04 դրամով և կազմել 6.21 դրամ։ Ռուսական արժույթի վաճառքն իրականացվում է 7,07 դրամով՝ օգոստոսի 19-ին առաջարկված գնից 0,08 դրամով պակաս։

Փոխարժեքների ամենամեծ փոփոխությունները նկատվում են բրիտանական ֆունտի նկատմամբ, որի գնումն իրականացվում է 464.89 դրամով, ինչը 7.73 դրամով պակաս է նախորդ օրվա գնից։ Վաճառքի ժամանակ բրիտանական արժույթի միջին կշռված փոխարժեքը նվազել է 8 դրամով՝ կազմելով 503,07 դրամ։