Search
Close this search box.

Խոշոր հրդեհ Թուրքիայում

Թուրքիայի արևմտյան Սյոքե շրջանում անտառային հրդեհ է բռնկվել։ Հրդեհը քամու հետևանքով գնալով ուժգնացել է՝ ընդգրկելով շուրջ 40 հա տարածք։

Նշվում է, որ քաղաքացիներն ահազանգել են հրշեջ փրկարարական ծառայություն։ Դեպքի վայր ժամանած հրշեջ փրկարարական ջոկատներին հաջողվել է մեկուսացնել դեռևս անհայտ հանգամանքներում բռնկված հրդեհը։

Հրդեհի հետևանքով ձիթենիներ են վնասվել։