Search
Close this search box.

Աղավնոյի բնակիչները մնալու են մինչեւ ամսի 25-ը․ ոստիկանները տեղում են

Արցախի Քաշաթաղի շրջանի Աղավնո համայնքում երեկվանից կապի խնդիր կա։ Համայնքապետ Անդրանիկ Չավուշյանի հետ զրուցել չի հաջողվում։ Aravot.am-ի հետ զրույցում ռեժիսոր Հովհաննես Իշխանյանը, որն այս օրերին Աղավնոյում է, հայտնեց, որ Աղավնոյում դեռեւս մնացել են բնակիչների մի մասն ու Աղավնոյի պաշտպանության համար եկած քաղաքացիները․ «Բնականաբար, գյուղապետը եւս տեղում է։ Գիշերը ոստիկանները լավ հսկողություն են իրականացրել։ Չգիտեմ՝ հետագայում մնալու են, թե ոչ։

Նկատի ունեմ մնացած օրերը, բայց այս գիշեր աշխատել են»։ Հետաքրքրվեցինք՝ Աղավնոյում մնալու հետ կապված քննարկումներն ինչպիսի՞ն են, անվտանգության սպառնալիքը հաշվի առնվե՞լ է։ «Քննարկումներն այնպիսին են, որ գոնե մինչեւ ամսի 25-ը բնակիչները մնան։ Հավանաբար, այդ ժամկետից նրանք դուրս կգան, հստակ չէ։ Մոտեցումները տարբեր են»,-ասաց մեր զրուցակիցը։ Հարցին՝ բնակիչների տարհանման հետ կապված կազմակերպչական խնդիրներ կա՞ն, Հովհաննես Իշխանյանը պատասխանեց, որ ոչ․ «Այս օրերին լարված աշխատանք է իրականացվել տեղական ինքնակառավարման մարմինների եւ ոստիկանների կողմից։

Ողջ օրը վազվզոցի մեջ են, կազմակերպված աշխատում են»։ Կարդացեք նաև Արշակ Զաքարյան.«Իշխանությունները հանրության ուշադրությունը գլխավոր թեմաներից շեղելու տեխնոլոգիաները շատ լավ են անցել» Էջմիածնում սպանության և հրազեն ապօրինի ձեռք բերելու, կրելու հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ Աղավնոյի որոշ բնակիչներ չգիտեն՝ ո՞ւր տեղափոխվել․ պարզ չէ՝ գյուղը պետք է ազատել օգոստոսի 20-ի՞ն, թե՞ 25-ին Հիշեցնենք՝ թեեւ նոյեմբերի իննի հայտարարությամբ նախատեսված չէ Բերձորի միջանցքի հայաթափում, սակայն Բերձորի, Աղավնոյի եւ Սուսի բնակիչներին հրահանգված է լքել բնակավայրերը։