Search
Close this search box.

Աղավնոյում չկա գազ, լույս, ջուր և հեռախոսակապ. Hraparak

Hraparak-ը գրում է. «Աղավնոյում երեկվանից չկա էլեկտրաէներգիա, անջատված են «Վիվասել» և «Ղարաբաղ տելեկոմ»-ի հեռախոսակապը, գազի մատակարարումն ավելի վաղ է դադարեցված եղել, իսկ ահա ջրամատակարարումն ապահովում են ժամով», – այսօր մեզ հետ զրույցում ասաց ռեժիսոր Հովհաննես Իշխանյանը, որն արդեն մի քանի շաբաթ է Աղավնոյում է:

Նրա խոսքով` «Ղարաբաղ տելեկոմն» իր աշտարակը հանել է Աղավնոյից: Մեր այն հարցին, թե ի՞նչ տրամադրություն է տիրում Աղավնոյում, Իշխանյանը նշեց. «Քանի որ պաշտոնական Ռուսաստանը հայտարարություն է արել այն մասին, որ մինչև միջանցքը չշահագործվի, ռուս խաղաղապահներն այդտեղից դուրս չեն գալու, մարդիկ փորձում են հասկանալ, թե ինչ է դա նշանակում: Շատերը դեռ գյուղից դուրս գալու միտք չունեն, դրսից եկած մարդիկ նույնպես բավականին շատ են», – պատմում է նա:

Այն հարցին, թե այս պահի դրությամբ գյուղից քանի ընտանիք է դուրս եկել, քանիսը մնացել, Հովհաննես Իշխանյանը նշեց, որ չի կարող. «Այդ հարցերով դիմեք գյուղապետին, նա հստակ կասի», – ասաց նա: