Search
Close this search box.

«Բարեկամության» կամուրջը կնպաստի հայ-վրացական միջգերատեսչական, միջանձնային սերտ շփմանը․ Փաշինյան

նդհանուր արժեքների և պատմական ժառանգության վրա խարսխված մեր երկու երկրների դարավոր կապերը ունեն նման արդիական և ժամանակի պահանջներին համահունչ կարևոր ենթակառուցվածքի կարիք, որն ամուր հենք է ստեղծում մեր հետագա ծավալուն համագործակցության համար։ Այս մասին հայ-վրացական Բարեկամության կամուրջի պաշտոնական բացման արարողության իր ելույթում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ ներկայիս բարդագույն մարտահրավերների պայմաններում ակնառու աճ են արձանագրվել հայ-վրացական առևտրատնտեսական հարաբերությունները։ Նա հայտնեց նաև, որ արդյունաբերության, գյուղատնտեսության, դեղագործության, տեղեկատվության և կապի, տրանսպորտի, էներգետիկայի, զբոսաշրջության և այլ ոլորտներում համագործակցայի զգալի առաջընթաց է ապահովվել։ «Ակնհայտ է, որ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար առանցքային նշանակություն ունեն հաղորդակցային ուղիները, որոնք հնարավորություն են տալիս ինտեգրվել համաշխարհային տնտեսության մեջ և կենսական կապ հաստատել և ապահովել ազգային, տարածաշրջանային և միջազգային մակարդակով»,- շեշտեց Փաշինյանը։

Հայ-վրացական երկկողմ համագործակցության առանցքում նշեց ոչ միայն Պարսից Ծոց-Սև ծով միջագային հաղորդակցության միջանցքների, այլև տրանսպորտի ոլորտի հանգուցային կապ ապահովող այլ նախաձեռնություններ։ «Լիահույս եմ, որ առավել ակտիվ աշխատանքների իրականացման և ձեռք բերված պայմանավորվածությունների համադրման ու կյանքի կոչման ճանապարհով արդեն իսկ հետաքրքրություն ցուցաբերած և այլ շահագրգիռ կողմերի ներգրավումը կնպաստի տարածաշրջանային հեռանկարային հաագործակցությանը»,- ասաց Փաշինյնաը՝ հավելելով, որ գոհունակությամբ է նշում երկու երկրների միջև կարևոր ուղևորափոխադրումների իրականացումը թե՛ ցամաքային, թե՛ օդային ճանապարհով։

Սակայն բեռնափոխադրումների ինտենսիվացման հեռանկարները տանում են ավելի շատ դեպի երկաթուղային և լաստանավային ուղղությունների զարգացմանը։ Անդրադառնալով Հայաստանի և Վրաստանի միջև մարզային, ապակենտրոնացաված համագործակցությանը, վարչապետը նշեց, որ այն ունի զարգացման բավականաչափ մեծ հնարավորություններ՝ առանձնացնելով միջազգային կառույցների ներգրավման համատեքստում։ Փաշինյանի խոսքով՝ Բարեկամության կամուրջը կնպաստի միջգերատեսչական, միջանձնային սերտ շփմանը, որն անհրաժեշտ է երկու երկրների համագործակցությունները մի շարք ուղղություններով փոխշահավետ զարգացնելու համար։