Search
Close this search box.

Ուղիղ միացում. «Սուրմալու»-ում փնտրում են վերջին անհետ կորածին

«Սուրմալու»-ում ժամը 08.20-ի դրությամբ վերսկսվել են որոնողափրկարարական աշխատանքները։

Նշենք, որ երեկ երեկոյան աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել էին՝ պայմանավորված այն տեղանքով, որտեղ տեղի է ունեցել պայթյունը, քանի որ նշված հատվածում ավելի վտանգավոր իրավիճակ է, առկա էր փլուզման վտանգ։

Այսօր առավոտյան աշխատանքները վերսկսվել են։ Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 16 քաղաքացու դի (Միսակ Պատվականի Մարգարյան, ծնված 1965 թ․, Անահիտ Վազգենի Մխիթարյան, ծնված 1967 թ․, Ջեմմա Սարգսի Նազարյան, ծնված 1960 թ․, Անահիտ Զարզանդի Խալաթյան 1970 թ․, Վարդան Գուրգենի Քոչարյան, ծնված 1960 թ․, Գայանե Արտավազդի Ավետիսյան, ծնված 1966 թ․, Արամ Կոմիսարի Հայրապետյան, ծնված 1980 թ․, Վաչագան Վահագնի Եղոյան, ծնված 2000 թ․, Էռնա Մանվելի Գրիգորյան, ծնված 1980 թ․, Հարություն Սամվելի Գարաքյան, ծնված 1988 թ․, Մարիամ Արմենի Խաչատրյան, ծնված 1992 թ․, Սիրարփի Արմենի Խաչատրյան, ծնված 1994 թ․, Մարատ Կարենի Շահբազյան, ծնված 2018 թ․, Հրաչյա Ֆաենբերգի Սարգսյան, ծնված 1976 թ․, Արտավազդ Համբարձումի Հայրապետյան, ծնված 1951 թ․ և անձը չպարզված մեկ քաղաքացու դի)։ Որպես անհետ կորած է համարվում երկու քաղաքացի։