Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ինձ համար ակնհայտ է՝ մենք առաջիկա ժամանակում՝ իքս պահի, մի աղետ ունենալու են այդտեղ ». Փաշինյանը՝ ՀՀ-ում գործող կարուսելների մասին

Եկեք չգնանք կոմպրոմիսների. ես չեմ ասում՝ «գերանդին» առնենք, աջուձախ փակենք, արգելենք ամեն ինչ, բայց պետք է պահպանենք անվտանգության կանոնները։ Պետք է հստակ գնալ երկրում հստակ ստանդարտներ ունենալու ճանապարհով, քանի որ անորակ իրականության հետ կոմպրոմիսն անխուսափելիորոն բերելու է աղետի, կառավարության այսօրվա նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Պետք է գնանք նոր ստանդարտների։ Հիմա ամեն տարի գարնանը ես հրավիրում եմ, ասում եմ՝ սեզոնը բացվել է, մեր երկրում էսքան կարուսել է աշխատում։ ԱԻՆ-ի ՊՈԱԿ-ն, այո՛, պետք է գնա, բայց ինձ համար ակնհայտ է, որ ինչքան էլ տեղեկանքներով ամեն ինչ նորմալ է, առաջիկա ժամանակում՝ իքս պահի, մի աղետ ունենալու ենք, որովհետև եթե մենակ վիզուալ մեր կարուսելներին նայում ես, 70 տոկոսն աղետի նախանշան է։

Քանի՞ հոգի ոնց կտուժի, զոհ կլինի՞, թե՞ չի լինի, քանի՞ հոգի կլինի, հետո կասենք՝ էսքան տարի չէի՞նք տեսնում, որ էդ ամեն ինչը տեղի է ունենում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։