Search
Close this search box.

Ինչ նոր ահաբեկման սպասել

Ժամանակ առաջ Սև լճից էինք խոսում, հետո տեղի ունցան Փառուխի սրացումները և մենք մոռացանք Սև լիճը… Բոլորովին վերջերս Եղծանողից՝ Գանձասար հատվածում արձանագրվեցին զինված բախումներ, մոռացանք Փառուխը

Ապա օրակարգ բերվեց Բերձորի և Աղավնոյի բնակչության տարհանման հարցը, մոռացանք Եղծահողից Գանձասար ձգվող բարձունքների հանձնման մասին… Տեղի ունեցավ <<Սուրմալուի>> ողբերգությունը, երկրորդ պլան մղվեց Բերձորի և Աղավնոյի հանձնումը… Այսօր դեռ <<Սուրմալուի>> վերքը բաց, իսկ մեզ ահաբեկում են մետրոյում ռումբ տեղադրելու մասին տեղեկատվությամբ… Թե ինչ կհաջորդի դրան, ցույց կտա վաղը…

Բայց որ սա արդեն ոչ թե կառավարման, այլ կառավարվող քաոս է, դրանում, գրեթե, համոզված եմ…

Սենոր Հասրաթյան