Search
Close this search box.

ՌԴ դեսպանատունը վրդովված է «Սուրմալու»-ի ողբերգությանը ռուսական կառույցների մասնակցության մասին հաղորդումներից

Մենք վրդովված ենք տեղական տեղեկատվական տարածքում շրջանառվող ցինիկ հաղորդումների կապակցությամբ, որոնք սրբապիղծ եւ կեղծ մեղադրանքներ են պարունակում ռուսական կառույցների հասցեին այս տարվա օգոստոսի 14-ին «Սուրմալու» առեւտրի կենտրոնի տարածքում տեղի ունեցած ողբերգության մեջ ներգրավվածության վերաբերյալ։ Այս մասին ասվում է դեսպանատան ֆեյսբուքյան էջին տեղադրված հաղորդագրության մեջ։

«Մենք դա ուղիղ սադրանք ենք համարում քաղաքական ուժերի կողմից, որոնք կանգնած են այդպիսի զրպարտիչ հայտարությունների հետեւում, որոնց նպատակը ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունների է խաթարումն է։ Մենք Հայաստանի իշխանություններից քայլեր ենք ակնկալում, որոնք ուղղված են այդպիսի անբարյացակամ դրսեւորումների կանխմանը, այդ թվում՝ անհրաժեշտ հանրային մեկնաբանություններ։ Համապատասխան գրությունը դեսպանատան կողմից ուղարկվել է ՀՀ արտաքին գործերի նախարարություն։ Նշենք, որ ռուսական կողմը՝ ի դեմս Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի, առաջին իսկ րոպեներից ներգրավված է ողբերգության հետեւանքների վերացման աշխատանքներին»,- ասվում է հաղորդագրության մեջ։