Search
Close this search box.

«Ես չեմ կարող ասել, թե ինչու է Հայաստանը նշված եղել մասնակիցների ցուցակում». Արտակ Զաքարյան

Պաշտպանության նախարարի տեղակալ Արտակ Զաքարյանի լրագրողների հետ զրույցում ասել է. «Ես չեմ կարող ասել, թե ինչու է Հայաստանը նշված եղել մասնակիցների ցուցակում: Հայաստանի Հանրապետության զինված ուժերը երբեք չի ասել, որ մասնակցելու է հերթական զորավարժություններին: Մեր պլանավորման մեջ որոշակի փոփոխություններ են եղել»,- ասաց ՊՆ փոխնախարարը: Հիշեցնենք որ նախօրեին Վրաստանի ՊՆ խոսնակը հայտարարել էր, թե Հայաստանի պաշտպանության նախարարությունը նախապես համաձայնություն էր տվել Վրաստանում ՆԱՏՕ-ի զորավարժության մասնակցությանը, բայց վերջին պահին հրաժարվել է:
Արտակ Զաքարյանը ասում է, որ տեղյակ չէ, թե ինչու են վրացական աղբյուրները մեկնաբանել, որ Հայաստանը վերջին պահին է հրաժարվել զորավարժություններից:
«Ցանկացած գործողությունների մեջ միշտ էլ վերանայումներ հնարավոր են»,- նշեց նա:
Նրա խոսքով՝ Հայաստանի՝ Վրաստանում կազմակերպված զորավարժությանը չմասնակցելը պայմանավորված չէ Ադրբեջանի մասնակցությամբ: Նա նաև բացառեց որևէ կողմի միջամտություն: