Search
Close this search box.

Փլատակներից ողջ մարդ են դուրս հանել,նախնական տվյալներով հղի կինն է

Որոնողափրկարարական աշխատանքների արդյուքնում փրկարարները փլատակների տակից ողջ մարդու են գտել, նախնական տվյալներով հղի կինն է:

Հ.Գ Դեպքի վայրից քիչ առաջ մեր թղթակիցը հաղորդեց, որ հղի կնոջ մասին տեղեկատվությունը ճիշտ չէր: Առաջին բժշկական օգնություն է ցուցաբերվել աշխատողներից մեկին, որը տեղում վատ է զգացել: Բայց ԱԻՆ-ի լրատվականից տեղեկացանք, որ փլատակներից ողջ մնացած մարդու ձայներ են լսվում եւ այժմ փրկարարներն աշխատում են նրան հանելու ուղղությամբ:

Քիչ անց մանրամասներ կհաղորդենք:

 

Հիշեցնենք՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել օգոստոսի 14-ին՝ մոտավորապես 13։23-ին։

Զոհվել է 7 քաղաքացի։ 21 քաղաքացի անհետ կորած է համարվում: Տարբեր ԲԿ-ներում բուժումը շարունակում է 12 տուժած։

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 350 փրկարար, 150 կամավոր։

Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։