Search
Close this search box.

Խորապես ցնցված եմ Երևանում ունեցած հզոր պայթյունի մասին լուրից. ցավակցություն Թուրքիայից

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում թուրքական կողմի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը ցավակցական գրառում է կատարել նախօրեին Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած հզոր պայթյունի կապակցությամբ:

Քըլըչը Twitter-ում արած գրառման մեջ մասնավորապես նշել է.

«Խորապես ցնցված եմ Երևանի կենտրոնում՝ բացօթյա առևտրի կենտրոնում տեղի ունեցած հզոր պայթյունի մասին լուրից»։

Քըլըչը իր գրառման տակ նշել է ՀՀ ԱԳՆ-ի ու ՀՀ կողմից հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի էջերը: