Search
Close this search box.

Պայթյունից տուժած անչափահասների թիվն ավելանում է

«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 11 անչափահասներ տեղափոխվել են տարբեր բժշկական հաստատություններ։ Նրանք ստացել են առաջին բուժօգնությունը և դուրս են գրվել: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

Մեկ երեխա այս պահի դրությամբ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, բժիշկները վիճակը գնահատում են բավարար, կյանքին վտանգ չի սպառնում: